Դուբայը շարունակում է մնալ Պարսից ծոցի ամենագրավիչ ներդրումային վայրը,- հաղորդում է Arabian Business ամսագիրը՝ հղում անելով Cluttons ընկերության զեկույցին:
Համաձայն հաղորդագրության՝ ընկերության՝ Մերձավոր Արևելքում մասնավոր կապիտալին նվիրված առաջին զեկույցի նպատակն է եղել տարբերակել հարաբերություններն ու հարուստ մասնավոր անձանց պահվածքը Աբու-Դաբիում, Դուբայում, Մանամում, Մասքաթում և Էր-Ռիյադում:
Համաձայն հաշվետվության, Էր-Ռիյադն ու Դոխան զբաղեցնում են բավական ուժեղ դիրքեր և հաջորդում են Դուբային՝ զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականները՝ որպես մասնավոր ներդրումների համար առավել բարենպաստ վայրեր:
Համաձայն հետազոտության արդյունքների՝ չնայած եվրոգոտում անորոշությանը, որն իր հետ ներքև է քաշում համաշխարհային տնտեսությունը, Մերձավոր Արևելքը դարձել է միակ տարածաշրջանը, որտեղ գրանցվել է մասնավոր անձանց կապիտալի աճ 2010 թվից մինչ օրս:
Բացի այդ, միլիոնատերների թիվը, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել տարածաշրջանում, 60%-ով ավելի է, քան 2011 թ.: Զեկույցում նաև նշվում է, որ Դուբայը ամենագրավիչ ուղղությունն է ներդրումների համար:








































