Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ, որից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցման խնդրին.
«Ավելի վաղ ես հայտարարեցի, որ հնարավոր է՝ ԲԹԿ-ի շահագործման հանձնումից հետո կրճատվի վրացական երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը: Սակայն դա հապճեպ հայտարարություն էր: Իրականում այդ հարցում որևէ խնդիր չկա»:
Իվանիշվիլին ընդգծել է, որ ԲԹԿ-ի կառուցման հարցում խնդիրներ չլինելու մասին հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:




































