Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Ուրախ կլինեմ, եթե Ծառուկյանի նախաձեռնությունը խոսքից գործի վերածվի

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել Սերժ Սարգսյանին` մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:

Գագիկ Ծառուկյանը օրերս պատասխանելով Սամսոն Խաչատրյանին վերաբերող հարցին` նշել էր. «Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ` ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետև ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է»:

Նշելով, սակայն, որ Սամսոն Խաչատրյանը կարողացել է Հայաստանի հեղինակությունը ամբողջ աշխարհում բարձր պահել` Ծառուկյանը, միաժամանակ, ասել է, թե դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան:

Արդյո՞ք Ծառուկյանն իսկապես ուզում է օգնել Սամսոն Խաչատրյանին, թե՞ սա ընդամենը հայտարարություն է, որի նպատակը սեփական ազդեցությունը գովազդելն է` հարցրեցինք Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին:

«Ողջունում եմ Ծառուկյանի այդ հայտարարությունը, եթե դա իրոք նպաստելու է Սամսոնի ազատմանը: Ես վստահ եմ, եթե Ծառուկյանը իրոք զբաղվի այդ գործով և կոնկրետ պահանջներ դնի Սերժ Սարգսյանի առջև` այդ գործը նա կարող է հաջողացնել:

Նախևառաջ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, կարծում եմ, նա լծակներ ունի Սամսոնին ազատ արձակելու: Եթե օգտագործի այդ լծակները, և Սամսոնը ազատության մեջ հայտնվի, ուրեմն նպատակը իրոք ազնիվ է եղել: Իսկ եթե կմնա հայտարարության տեսքով, ուրեմն դա ընդամենը սեփական անձի PR կլինի:

Մտահոգ մարդիկ շատ-շատ կան, մենք դա տեսնում ենք հացադուլի տեսքով, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ մտահոգությունից բացի, որևէ գործնական քայլ են անում` ինչ-որ բան այս երկրում փոխելու համար: Հետևաբար` մտահոգությունը շատ քիչ է, պետք են կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ և կոնկրետ օգնություն Սամսոն Խաչատրյանին:

Ուրախ կլինեմ, եթե խոսքից գործի վերածվի Ծառուկյանի նախաձեռնությունը: Իսկ եթե ոչ, ուրեմն դա հերթական մտադրություն է, ինչպես տարբեր հարցերի շուրջ արտահայտվում է շատ-շատերի մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում