Տարեց մարդիկ ամենալավը ապրում են սկանդինավյան երկրներում: Դա պարզել են ՄԱԿ-ի տնտեսական կոմիտեի մասնագետները:
Ավագ սերնդի վիճակի գնահատման ժամանակ նրանք օգտվել են «ակտիվ ծերության» ինդեքսից: Այն հաշվի է առնում տարեց բնակչության զբաղվածությունը, մասնակցությունը հասակական կյանքում, ինչպես նաև հանրությունում ակտիվ ծերության նախադրյալները:
Այս չափանիշներով ԵՄ-ում բոլորից առաջ հայտնվել են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Նրանց հաջորդում են Նորվեգիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան:
Հետազոտությունը ուղիղ կապ է հաստատել տարեց մարդկանց վիճակի և երկրի բնակչության եկամուտների միջև, սակայն տարբեր երկրներում կարևոր նշանակություն ունեն տարբեր փաստարկները: Օրինակ՝ Կիպրոսում, Պորտուգալիայում, Էստոնիայում և Բուլղարիայում բարձր է մեծ սերնդի զբաղվածության մակարդակը, իսկ Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան հետ են մնում այդ ցուցանիշում:
ՄԱԿ-ում մշակված ինդեքսի նպատակը իրավիճակի գնահատումն է:











































