Նյու Յորքի Քվինս թաղամասի լողափերից մեկում չորեքշաբթի օրը սապատավոր կետի 15-մետրանոց էգ է դուրս նետվել: Կամավորները նրան խողովակներով ու դույլերով ջրով են ցողում,- հայտնում է Rosbalt.ru-ն:
Ինտերնետ-ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կետին հնարավորինս արագ ջրի մեջ չտեղափոխելու դեպքում նա կարող է սատկել:
Կենդանու ափ նետվելու պատճառն առայժմ ճշտված չէ:
Տեղի բնակիչների խոսքով՝ մերձափնյա ջրերում դելֆիններ ու շնաձկներ են հանդիպում, սակայն կետեր այնտեղ շատ հազվադեպ են լինում:











































