Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը իր կարծիքն է հայտնել Սերբիա- Ալբանիա խաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
«Խոսքը գնում է բացահայտ պրովոկացիայի մասին, որն ուղղված է սերբ ժողովրդին: ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները պետք է մանրակրկիտ քննեն այս միջադեպը, քանի որ այն բացասական կերպով է ազդել հանդիպման վրա: Այն կարող է լարվածություն առաջացնել նաև ողջ աշխարհում:
Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստների պահվածքից հանդիպման ժամանակ: Նրանք բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, ինչպես նաև հիանալի մարդկային որակներ»-,ասել է Ադվոկատը:







































