Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվել էր «Սթոք Սիթի»-ին:
Խաղն անցավ բավականին դինամիկ ու գրավիչ պայքարում: Հենց խաղասկզբից երկու թիմերն էլ անցան գրոհների, ինչի արդյունքն եղավ առաջին 5 րոպեների ընթացքում խփված երկու գոլը:
Չնայած նրան, որ Ջերարդը առաջ մղեց իր թիմին, «Սթոք»-ը հավաքվեց ու կարողացավ կամային հաղթանակ կորզել:
«Սթոք Սիթի»-«Լիվերպուլ»՝ 3:1
Գոլերը՝ Ուոլտերս, 5՛, 49՛, Կեն. Ջոնս, 12՛ – Ջերարդ, 2՛, 11մ









































