La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում «Ռոմա»-ի դարպասապահ Մորգան դե Սանկտիսն անդրադարձել է «Յուվենթուս»-ի դեմ խաղին, երբ մրցավար Ջանլուկա Ռոկին մի շարք վիճելի որոշումներ էր կայացրել:
«Չեմ ցանկանում խոսել, ասյպես ասած, «գողության» մասին, բայց թուրինցիները պետք է գոնե խոստովանեն, որ իրենց բախտը բերեց այդ խաղում: «Յուվենթուս»-ին պետք է ընդունել` հաշվի առնելով մեկ փաստ` այդ ակումբի բոլոր հաղթանակներն Իտալիայում անհամադրելի են եվրոպական տիտղոսների հետ: Եվ դա մտածելու տեղիք է տալիս…
Մրցավարը մարզադաշտ ժամանեց 5 օգնականների հետ: Նրա ինչի՞ն էին պետք էլի 5-ը: Բայց հենց մրցավարը մտահոգվում էր կամ վիճահարույց իրավիճակում հայտնվում, թուրինյան ակումբի 4-5 ֆուտբոլիստներ շրջապատում էին նրան:
Ցավում եմ, բայց իտալական համակարգն աշխատում է չգրված օրենքներով: Ամեն դեպքում, Թուրինում ապացուցեցինք, որ ավելի ուժեղ ենք»,- ասել է Դե Սանկտիսը:







































