Ամերիկյան Բլոսոմ անունով կովը ճանաչվել է ամենաբարձրահասակն աշխարհում (6 ֆուտ 4 դյույմ` մոտ 193 սմ)՝ հայտնում է Associated Press-ը:
Օրերս ռեկորդակիրն ու նրա տիրուհի Փեթի Հենսոնը՝ Իլինոյս նահանգից, մասնակցել են Գինեսի ռեկորդների գրքի համար պաշտոնական ֆոտոսեսիային:
Հենսոնը ռեկորդի հայտ էր ներկայացրել, քանի որ անասնաբույժները ու մյուս մասնագետները մշտապես ուշադրություն էին դարձնում Բլոսոմի խոշոր չափերին: Կովը կշռում է ավելի քան 900 կգ:
Օգոստոսին կենդանու տիրուհին ստացել էր էլեկտրոնային նամակ, որը հաստատում էր Բլոսոմի ռեկորդային չափերը:











































