Բրաունի համալսարանի հետազոտողների թիմը, Քրիստին Ջենիսի ղեկավարությամբ, պարզել է, որ ներկայումս անհետացած Sthenurinae ենթաընտանիքը (դրա ներկայացուցիչները հայտնի էին նաև որպես «կարճամռութ հսկայական կենգուրուներ»), որը պատկանում է կենգուրավորների ընտանիքին, եղել են երկու ոտքով քայլող կենդանիներ:
Գիտնականները նման եզրակացության են եկել Sthenurinae ենթաընտանիքի ներկայացուցիչների ոսկորների վիճակագրական ու կենսամեխանիկական անալիզի արդյունքում: Գիտնականների աշխատանքը ներկայացված է PLoS ONE ամսագրում:
Օգտագործելով վերոհիշյալ մեթոդները՝ նրանք առաջ են քաշել հիպոթեզ, որ այդ կենդանիների տեղաշարժման եղանակը սկզբունքորեն տարբերվել է մեծ շիկագույն, արևմտյան մոխրագույն ու հսկայական կենգուրուներից:








































