Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պատահարի հետևանքով «Մերսեդես MԼ 320»-ի վարորդը, 2 ուղևորները, «ԲՄՎ 318»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԲՄՎ 318»-ի մյուս ուղևորը` 1962թ. ծնված Վեներա Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:








































