Սուպերհերոս Բեթմենի դերակատարումներով հայտնի դերասան Քրիստիան Բեյլը կարող է մարմնավորել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին: Խոսքը «Ջոբս» ֆիլմի մասին է, որը նկարահանելու է ռեժիսոր Դեննի Բոյլը Ուոլթեր Այզեքսոնի կենսագրական գրքի հիման վրա:
Ֆիլմի սցենարիստը Աարոն Սորկինն է, որը փորձ ունի նկարահանելու խոշորագույն IT ընկերությունների մասին: Ավելի վաղ նա գրել էր «Սոցիալական ցանցի» սցենարը:
Այն մասին, որ Ջոբսի դերերում ընտրել են «բեթմեն» Բեյլին, գրում է Variety-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ այդ դերի համար նշվում էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի անունը, սակայն նա հրաժարվել էր՝ որոշելով դադար վերցնել նկարահանումներից:









































