Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնի արվեստը, ինչպես պարզել են փորձագետները, զգալիորեն ավելի ծավալուն է, քան մինչ օրս ենթադրվում էր: Այս մասին հայտնում է WDR հեռուստառադիոընկերությունը:
Վարպետի ստեղծած 340 կտավ ներկայացված է նոր կատալոգում, որը կազմել է արվեստի նիդերլանդացի քննադատ Էռնստ վան դե Վեթերիգը, որը համարվում է Ռեմբրանդտի արվեստի առաջատար փորձագետ աշխարհում: Նախկինում դրանցից 70-ի հեղինակները համարվում էին մեծ նկարչի կա՛մ օգնականները, կա՛մ աշակերտները: Բայց ինչպես պարզվել է՝ դրանք հենց Ռեմբանդտն է ստեղծել:
Այդ նկարների շարքն ընդգրկված է գերմանական թանգարանների հավաքածուներում: Դրանցից մեկը՝ «Կարմիր գլխարկով ծերուկը», կարելի է տեսնել Բեռլինի պատկերասրահում:









































