PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանը կտեղափոխվի այլ բանտ: Այս մասին հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Օջալանը Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտից կտեղափոխվի հյուսիսարևմտյան Բուսրա նահանգի բանտ:
Օջալանի տեղափոխությունն իրականացվում է Թուրքիայում քրդական խնդրի ժողովրդավարական լուծման միջոցառումների շրջանակում: Ավելի վաղ երկրի քրդամետ կուսակցությունները պահանջել են Օջալանի տեղափոխություն այլ բանտ: Թեմայով այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































