Ալկոհոլի օգտագործումը ԵՄ ճանապարհների երթևեկության համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին, ըստ «Գերմանական ալիք»–ի, ասվում է Թմրանյութերի հարցով եվրոպական կենտրոնի զեկույցում (EBDD), որտեղ վերլուծվել են ԵՄ 13 երկրներում 2006-2011 թթ. անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։
Ըստ զեկույցի՝ եվրոպական ճանապարհներին ամեն տարի մոտ 30 հազար մարդ է զոհվում: Զոհերի մեկ չորրորդը տեղի են ունենում հարբած վարորդների պատճառով: Զեկույցի հեղինակներն ավտոմեքենայի հարբած վարումը համարում են ճանապարհային երթևեկության գլխավոր վտանգը:
Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ հարբած վարորդները ԵՄ ճանապարհներին մեղավոր են տուժածների առկայությամբ 24,4 %, իսկ մահացու ելքով 31,7 % վթարների համար:
Մեկ այլ ուսումնասիրությունների շրջանակներում 50 հազար եվրոպական վարորդներ ստուգվել են՝ պարզելու համար օրգանիզմում 25 հոգեմետ նյութերի առկայությունը, այդ թվում՝ ալկոհոլի, որոշ դեղամիջոցների և թմրանյութերի: Պարզվել է, որ սրանցից ամենատարածվածը մարիխուանան է եղել:










































