Հոլիվուդյան դերասան Նիլ Պատրիկ Հարիսը կվարի Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը, որը կկայանա Լոս Անջելեսում փետրվարի 22-ին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի մամլո ծառայության ներկայացուցչին:
Հաղորդավարի դերը Հարիսին վստահելու որոշումն ընդունել են պրոդյուսերներ Կրեյգ Զադանն ու Նիլ Մերոնը:
Հարիսի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է նման առաջարկ ստանալը: Նա նշել է, որ իրականացել է իր կյանքի երազանքը:
Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը Հարիսին անվանել է անգերազանցելի դերասան: Նա կարծում է, որ դերասանն իդեալական կերպով կվարի շոուն և հանդիսատեսին կերաշխավորի անմոռանալի տոն:





































