Այսպես կոչված՝ Ատլանտյան ճանապարհը, որն անցնում է Նորվեգիայի արևմտյան ափի կղզիներով, ձգվում է մոտ 8.3 կմ: Այդ հսկայական ճանապարհը կառուցելու և Ատլանտյան օվկիանոսում մի քանի կղզիներ մայրցամաքի հետ միացնելու համար պահանջվել է 6 տարի: Չնայած որ այն աշխարհի ամենավտանգավոր ճանապարհն է՝ շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում:
Այն անցնում է 8 կամուրջների վրայով: Ճանապարհին կարելի է հանդիպել շատ ռեստորանների, առողջարանային համալիրների: Ամեն տարի ճանապարհը գլխավորում է Նորվեգիայի ամենատեսարժան վայրերի ցուցակը:









































