ԵՄ անդամակցության թեկնածու երկրները միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի կողմից տարածված հայտարարությանը:
ԵՄ կապիտալի շուկային ռուսական բանկերի և ընկերությունների հասանելիության սահմանափակումներին, ինչպես նաև խորջրյա, արկտիկական և թերթաքարային նավթի արդյունահանման արգելքին աջակցել են Մոնտենեգրոն, Իսլանդիան և Ալբանիան:
Նշվում է, որ թեկնածու երկրներից բացի՝ պատժամիջոցներին են միացել նաև Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները և Ուկրաինան:









































