Մյունխենի «Բավարիա»-ի բրազիլացի պաշտպան Դանտեն մտադիր է դառնալ Գերմանիայի քաղաքացի, որպեսզի կարիերան ավարտելուց հետո կարողանա հեշտությամբ մնալ Գերմանիայում, տեղեկացնում է Bild-ը:
«Ցանկանում եմ գերմանական անձնագիր ստանալ: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ այստեղ: Ինչ վերաբերում է Բրազիլիայի ազգային հավաքականին, ապա ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ կախված է Դունգայի որոշումից»,- հայտարարել է Դանտեն:
Հավելենք, որ 30-ամյա պաշտպանը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում:







































