Թուրինի «Յուվենթուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ մտադիր է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հաղորդում է Corriere dello Sport-ը:
«Հպարտ եմ, որ ստացել եմ «Մունդիալ-2014»-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Աշխարհի առաջնությանը:
Չեմ պատկերացնում, թե ինձ ինչ է սպասվում ապագայում, բայց գիտեմ, որ աշխատելու եմ դառնալ աշխարհում լավագույնը,- հայտարարել է Պոլ Պոգբան:







































