Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Քթի բաց եղանակով վիրահատություն. բացառիկ նկարահանում վիրահատարանում

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման և ածխաթթու գազի հեռացման համար: Քիթը շնչառական այն օրգանն է, որով մթնոլորտային օդը թափանցում է թոքեր: Քթի ցանկացած դեֆորմացիա կարող է առաջացնել շնչառության խանգարում, ինչն էլ հետևաբար սկիզբ կդնի այլ հիվանդությունների:

Գյումրիի բժշկական կենտրոնում նշանակված է վիրահատություն` ռեդուկցիոն ռինոսեպտոպլաստիկա բաց եղանակով: Ախտորոշվել է սապատավոր քիթ և քթի հետտրավմատիկ դեֆորմացիա: Նախքան վիրահատությունը մոդելավորվում է քթի արտաքին տեսքը, քննարկվում առանձին մասերի չափերն ու ձևը:

Կիրառում են մի քանի ազատ աճառային աուտոտրանսպլանտանտներ-գրաֆտեր՝ վերցված քթի միջնապատից, շնչառությունը լավացնող գրաֆտեր՝ spreader graft, քթի ծայրը ամրացնող գրաֆտեր, քթի թևանման աճառները ամրացնող գրաֆտեր և այլն:

Այս վիրահատության ժամանակ կիրառվում է շրջած՝ W-աձև տրանսկոլլումելյար կտրվածք, առանձնացվում մաշկամկանային շերտը աճառաոսկրային կմախքից: Հեռացվում է աճառային և ոսկրային սապատը, ապա կատարվում միջնապատի շտկում էքստրակորպորալ եղանակով: Այսինքն՝ ամբողջությամբ հեռացվում է աճառային մասը, օրգանիզմից դուրս կատարվում է շեղ և թեք մասերի շտկում աճառների, կարերի, կտրվածքների օգնությամբ, և հետտեղադրվում ու ֆիքսվում է միջային գծով՝ վերին ծնոտի առաջնային քթային ելունին:

Ապա մեդիալ և լաթերալ օստեոտոմիա եղանակով կատարվում է ոսկրերի կոտրում և համադրում մեր ուզած ձևով: Վերջում կատարվում է քթի ծայրի շտկում՝ ռեզեկցիայի ենթարկելով թևանման աճառները՝ ֆիքսելով իրար և միջնապատին, նույնպես կիրառելով աճառային գրաֆտեր կոլլումելիա և քթի թևերի ամրացման համար:

Վերջում ֆիքսում են միջնապատը, լորձաթաղանթը աճառին ներծծվող կարանյութով և տեղադրում տամպոնները:

Վիրահատությունը կատարում է պլաստիկ վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Արամի Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում