Լաս Վեգասի բնակիչ, 15-ամյա Բրենդան Ջորդանը հանրաճանաչ է դարձել ամբողջ աշխարհում` պատահականորեն հայտնվելով հեռուստախցիկի օբյեկտիվում: Տեղի լրագրողները ռեպորտաժ են պատրաստել առևտրի կենտրոնի բացման մասին` նկարահանելով հիացած գնորդների ամբոխին: Սակայն մի քանի րոպե անց բոլորը նայել են միայն Բրենդանին, որը Լեդի Գագայի նման էր պարում: Այս մասին գրում է Today-ը:
Երիտասարդը պարում էր առանց աչքերը թարթելու: Այսպիսով, առևտրի կենտրոնի բացման մասին ռեպորտաժը վերածվեց Բրենդան Ջորդանի պարի ուղիղ հեռարձակման:









































