Դորտմունդի «Բորուսիա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն չի ափսոսում, որ ընտրել է գերմանական ակումբը, տեղեկացնում է Goal.com-ը:
– «Բորուսիա»-ն ինձ համար ամենալավ տարբերակն էր: Ցանկանում էի ուժերս փորձել Չեմպիոնների լիգայում: Այստեղ հիանալի երկրպագուներ կան, որոնք միշտ աջակցում են ակումբին:
Գերմանիայում հարձակվողներն ավելի մեծ տարածք են ունենում: Իտալիայում ամեն ինչ հիմնվում էր մարտավարության վրա,- հայտարարել է Իմոբիլեն:





































