Նախօրեին հայտնի է դարձել, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ստեղծողները որոշել են վերանկարահանել ֆիլմի որոշ տեսարաններ, որպեսզի վեպի հեղինակի երկրպագուները չկարողանան նրանց մեղադրել ոչ բարեխիղճ աշխատանքի մեջ, գրում է Spletnik.ru-ն:
Շաբաթվա սկզբին Ջեյմի Դորնանին և Դակոտա Ջոնսոնին նկատել են Վանկուվերում, որտեղ նախագծի թիմը կրկին սկսել է նկարահանումներ անցկացնել: Եթե նախօրեին դերասանները առանձին-առանձին են աշխատել, ապա անցած ցերեկ նրանք միավորվել են:
Գլխավոր դերակատարները կրկին փորձում են միլիարդատեր Քրիստիան Գրեյի և ուսանող Անաստեյշա Սթիլի կերպարները: Լուսանկարիչներին հաջողվել է նրանց աշխատանքային պրոցեսի ժամանակ մի քանի լուսանկար անել, իսկ համացանցում հայտնվել են նրանց համբույրի լուսանկարները:

















































