Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո երեկ առաջին մարզումն էր անցկացրել ամբողջական ծրագրով:
Իսպանացի ֆուտբոլիստն այսօր կրկին կապանների պատռվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 3-4 ամսով:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Ալկանտարան վնասվածքի պատճառով 34 խաղից մասնակցել էր 16-ին, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 12 խաղից 4-ին:









































