ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հոկտեմբերի 23-ին կմասնակցի Բրյուսելում անցկացվելիք «Ազատությունների փառատոն» համաժողովին: Այս մասին հայտնում է De Standaard-ը:
Սնոուդենը հանդես կգա 20-րոպեանոց տեսաուղերձով՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Դեբատները նաև նվիրված կլինեն գաղտնազերծողներին, այդ թվում՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգին:




































