Daily Star-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դեմ է, որ ակումբը պաշտպան Ջոն Թերիին նոր պայմանագիր առաջարկի:
Ռուս միլիարդատերը չի համակերպվել այն մտքին, որ Ջոն Թերին, Ֆրենկ Լեմպարդն ու Դիդյե Դրոգբան չկարողացան լեզու գտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ:
Հիշեցնենք, որ Թերիի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2013/14թթ մրցաշրջանում: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Թերին մասնակցել է 7 հանդիպման ու հեղինակել 1 գոլ:









































