Հիմալայներում ձյան փոթորկի ժամանակ Աննապուրնա լեռան շրջանում անհետացել է 152 զբոսաշրջիկ, հայտնում է Agence France-Presse-ը:
Նեպալի փրկարարական ծառայությունները հայտարարել են 4 զոհի մասին՝ 2 լեհի, Իսրայելի քաղաքացու և տեղացի ուղեկցողի:
Փոթորկի սկսվելու պահին Աննապուրնայի լանջերին եղել են 168 արտասահմանցի զբոսաշրջիկներ և անհայտ թվով ուղեկցորդներ ու բեռնակիրներ:
Որոնողական արշավախումբը հայտնաբերել է 13 մարդու, մյուսների հետ կապը կորել է:
Փրկարարները հուսով են նրանց հայտնաբերել, երբ եղանակը կլավանա:
Որպես օրենք՝ հոկտեմբերին Հիմալայներում եղանակը լավն է, այդ պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում լեռ:









































