Ռուսական բյուջեն այսօր ավելի քան 2 մլրդ դոլար է կորցրել: Ռուսական բյուջեն մոտ 2 մլրդ դոլար է կորցնում նավթի գնի՝ յուրաքաչյուր բարելի 1 դոլարով իջնելու հետևանքով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը՝ հայտնում է Bloomberg գործակալությունը:
Այսօր Brent տեսակի նավթի գինն ընկել է 1.4 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83.86 դոլարի, մինչդեռ երեկ ցուցանիշը կանգ էր առել 85.04 դոլարի վրա: Այսպիսով՝ նավթի գինը հասել է 4 տարվա մեջ նվազագույն մակարդակի:
Brent-ի գները հունիսի առավելագույն մակարդակից իջել են ավելի քան 20 տոկոսով:









































