Լոնդոնում կինո- և հեռուստառեկվիզիտի Prop Store աճուրդում ներկայացված է առարկաների լայն հավաքածու հայտնի ֆիլմերից: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Այսպես, լոտերի թվում են Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր-2» ֆիմիլից Տերմինատորի կաշվե տաբատն ու մոտոցիկլավարի բաճկոնը, Օտարականի տիկնիկ-մարիոնետը և հերոսուհի Սիգուրնի Ուիվերի զենքը «Օտարականը» ֆիլմից, Կատու-կնոջ խոհանոցային պարագաներից հավաքված ճանկերը, Բեթմենի մասին ֆիլմերից բեթմոբիլի գործիքների վահանակը, տիկնիկները «Աստղային պատեազմներ» և «Բիթլջուս» ֆիլմերից և այլն:









































