Դանիայի ընտրանու նկատմամբ առավելության հասնելուց հետո Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը նշել է, թե որքան մեծ ներդրում ունի Քրիշտիանու Ռոնալդուն թիմի հաղթանակների գործում:
Հիշեցնենք` Կոպենհագենում կայացած հանդիպմանը պորտուգալացիները հաղթանակ են տարել` 95-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուի հեղիանակած գոլի շնորհիվ:
«Մենք գիտեինք, որ Դանիայի հավաքականն ուժեղ թիմ է: Հավանաբար, Ֆրանսիայի ընտրանու դեմ մեր խաղն ուսումնասիրելուց հետո դանիացիները փոխել են իրենց սխեման` ավանդական 4-3-3-ից` 4-4-2-ի: Ընդմիջումից հետո մենք նույնպես փոխեցինք մեր մարտավարությունը:
Երկորդ խաղակեսում ավելի շատ վտանգավոր պահեր էինք ստեղծում: Ինչ վերաբերում էՔրիշտիանուին, ապա Ռոնալդուն մնում է Ռոնալդու: Նա հաղթող է իր բնույթով»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սանտուշի խոսքերը:








































