Այսօր ուժեղ հրդեհ է բռնկվել Նիգերիայի Լագոս մեծ քաղաքում: Նախնական տվյալներով՝ հրավառության նյութերի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է այրվել և վիրավորվել: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով փրկարարներին:
Դեպքը տեղի է ունեցել երկրի տնտեսական մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում: Գործակալության տվյալներով՝ առնվազն 9 տուն հայտնվել է կրակի ճիրաններում:









































