ԱՄՆ բանակի զինծառայողներն ու իրաքյան զորքերը Իրաքի տարածքում 2004-2011թթ. հայտնաբերել են մոտ 5000 միավոր տարբեր քիմիական զենքեր: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերին, որոնք պարբերականը ստացել է տեղեկատվության ազատ հասանելիության մասին ամերիկյան օրենքի հիման վրա, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորական և պաշտոնական անձանցից:
Ինչպես հայտնում է թերթը, 2004-2011 թվականներին քիմիական զենքից տուժել են մի քանի զինծառայողներ, ովքեր գտել են զինամթերքով պահեստները:
Թերթը գրում է, որ քիմիական զենքի պահեստները երկրում ստեղծվել էին Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակ: Նա տապալվել է 2003-ի ապրիլին՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ կոալիցիոն ուժերի ներխուժման արդյունքում:




































