Օրերս համացանցում հայտնվել են կոսմետիկայի Bobbi Brown բրենդի ամանորյա հավաքածուի գովազդային արշավի առաջին լուսանկարները, որի դեմքը դարձել է ամերիկացի մոդել Քեյթ Էփթոնը, գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարներում Քեյթը ներկայացել է Հոլիվուդյան դերասանուհի Լորեն Բեկոլի կերպարում: Bobbi Brown բրենդի հիմնադիրների խոսքերով՝ ամանորյա հավաքածուն ստեղծվել է նաև ի հիշատակ ամերիկացի լեգենդար դերասանուհու, ով մահացել է 2014թ. օգոստոսին:













































