Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչին գողության համար 25 տարով արգելել են այցելել Լոնդոնի ցանկացած փաբ, ռեստորան և ակումբ: Այսպիսի ոոշում դատարանի պրակտիկայում առաջին անգամն է ընդունվել, գրում է TASS-ը:
Դրանից բացի, 34-ամյա Ռոդնի Ուիլյամսը չորս տարի բանտում կանցկացնի: Նա մեղավոր է ճանաչվել 12 գողության մեջ:
Ուիլյամսին ձերբակալել են Լոնդոնի արևելյան հաստատություններից մեկում: Հետաքննությունից հետո նրան ևս 12 նմանատիպ հանցագործություններում են մեղադրել: Առավել հաճախ հանցագործը գործել է մայրաքաղաքաի արևելյան հատվածում գտնվող փաբերում, ակումբներում և ռեստորաններում:










































