Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուժերն է չափել Ֆրանսիայի ընտրանու հետ:
Մեր թիմն ընկերական խաղում 3 անպատասխան գնդակ ընդունեց: Հանդիպման հաշիվը բացեց Լոիկ Ռեմին` 8-րդ րոպեին` օգտվելով Քրիստոֆ Ժալեի եզրային փոխանցումից: 55-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Անդրե Պիեր Ժինյակը` իրացնելով փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբայի վաստակած 11մ հարվածը: Մրցակցի 3-րդ գոլը խփեց Անտուան Գրիզմանը, ով խաղադաշտ էր դուրս եկել Սիսոկոյի փոխարեն:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստան – Ֆրանսիա խաղը` լուսանկարներով: Լուսանկարները` PAN Photo-ի:







































