Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Թուրքիայի խորհրդարանի շենքում վերացվել են 1960 թվականի ռազմական հեղաշրջման վերջին հետքերը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում վերացվել են 1960 թվականի մայիսի 27-ին իրականացված ռազմական հեղաշրջման վերջին հետքերը:

Խոսքը այդ հեղաշրջման ժամանակ խորհրդարանի հին շենքի մոտ կատարված զինվորականների և զինվորական փոխադրամիջոցների լուսանկարների մասին է, որոնք 1961 թվականին տեղադրվել են խորհրդարանի շենքի միջանցքներում՝ պատերի վրա: Դրանց փոխարեն տեղադրվել են նոր լուսանկարներ, որոնցում շեշտադրումը կատարվել է «ժողովրդավարության» վրա:

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը դիտարկելու է 1960-ական թվականների սկանդալային գործերը: Պատգամավորները որոշել են արխիվներից դուրս բերել և դիտարկել կախաղան բարձրացված Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի գործը:

Հանձնաժողովի գործունեության նպատակը հայտնի քաղաքական գործչի անվան վերականգնումն ու նրա հետմահու արդարացումն է: Ադնան Մենդերեսին կախաղաղն են բարձրացրել 1960 թվականին իրականացված ռազմական հեղաշրջման հետևանքով: Ադնան Մենդերեսը Թուրքիայի վարչապետ է եղել ուղիղ 10 տարի՝ 1950 թվականի մայիսից մինչև 1960 թվականի մայիսը: Նրա կառավարման տարիներին է Թուրքիան մասնակցել Կորեական պատերազմին և անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև նրա օրոք՝ 1955 թվականի սեպտեմբերի 6-7- ն են եղել հույների ու հայերի ջարդերը:

Մենդերեսը իսլամական լայն գործունեություն է ծավալել երկրում, ինչը հակասել է Աթաթուրքի հռչակած վեց սկզբունքներից մեկին՝ լաիցիզմին, որը կրոնն անջատում էր պետությունից: Մենդերեսի այդ գործունեությունը, ի վերջո, լցրեց Աթաթուրքի կողմից ավանդված՝ երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապան զինվորականների համբերության բաժակը, որոնք էլ 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արին նրան:

Ադնան Մենդերեսը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ, PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում