Բրիտանիայի բնակիչը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և հազիվ է խուսափել ոտքը կորցնելուց, երբ պայթել է էլեկտրոնային ծխախոտը, հաղորդում է Mirror-ը: Էլեկտրոնային սարքավորման պայթյունը բնակարանում հրդեհի պատճառ է դարձել, որտեղից տղամարդը հազիվ է ողջ դուրս եկել:
Ծխախոտի կտորները ծանր վիրավորել են 48-ամյա Դևիդին՝ լուրջ վնասվածքներ թողնելով նրա մարմնին: Ոտքը ամբողջովին բուժելու համար նրան երեք տարի է անհրաժեշտ:
«Այն գլխիս էր պայթելու,- պատմել է Դևիդը:- Ծխախոտը վառվեց ձեռքիս մեջ և միանգամից պայթեց, երբ այն ցած նետեցի»:
Դեպքից հետո Դևիդը սկսել է սովորական ծխախոտ ծխել, քանի որ դրանք, նրա կարծիքով, ավելի «անվտանգ» են:









































