Lenovo ընկերությունը ներկայացրել է YOGA պլանշետների հավաքածուի ֆլագման` Lenovo YOGA Tablet 2 Pro սարքավորումը: Նոր մոդելի մշակմանը մասնակցել է Էշթոն Քութչերը, որը մեկ տարի առաջ դարձել է ընկերության աշխատակից: Այս մասին գրում է TASS-ը:
Այն աշխարհում առաջին պլանշետն է 13 դյույմ տրամագծով էկրանով և հարուստ մուլտիմեդիայի հնարավորություններով:

Այն նաև առաջին պլանշետն է, որն ունի 8 Վատտ հզորությամբ աուդիոհամակարգ` սաբվուֆերով, 15 ժամ կարող է աշխատել առանց վերալիցքավորման, ինչպես նաև ունի աշխատանքի 4 ռեժիմ` «գիրք», «կոնսոլ», «ստեղնաշար» և նոր`«նկար» ռեժիմը:
Lenovo YOGA Tablet 2 Pro-ն ունի 64-բիթանոց 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Արծաթագույն սարքավորումն ունի 2գ/բ օպերատիվ հիշողություն, 1.6 մեգապիքսել հզորությամբ առջևի տեսախցիկ, հետին կաղապարի վրա գտնվող տեսախցիկն ունի 8 մեգապիքսել հզորություն:









































