Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ուժերն է չափում Ֆրանսիայի ընտրանու հետ: Լոիկ Ռեմիի` 8-րդ րոպեին խփած գոլից հետո մեր թիմն առայժմ զիջում է 0:1 հաշվով:
49-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի դարպասի ուղղությամբ հարված կատարեց Լևոն Հայրապետյանը: Հարվածը բարձր էր: Երկրորդ խաղակեսում ևս մեր թիմը խաղում է վստահ, ձեռքից բաց չի թողնում հակագրոհելու հնարավորությունը:
Շարունակում է ակտիվություն դրսևորել Արտյոմ Սիմոնյանը:









































