Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ցուցակը «չհաստատելու լուրջ հիմքեր կան». «Ազատություն»

Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների երեք հոգանոց ցուցակը:

Նախագահը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին կարգադրել է ցանկն ուղարկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, որը երեք թեկնածուներից մեկին կընտրի փակ գաղտնի քվեարկությամբ:

Երևանում հոկտեմբերի 6-ից անցկացված մրցույթի արդյունքներով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը տասից ավելի թեկնածուներից ընտրեց նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանին և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանին: Հանձնաժողովը վստահեցնում է, որ ընտրությունը եղել է արդար և թափանցիկ, մինչդեռ ընտրության ընթացքին հետևած «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը, որն ի սկզբանե ահազանգել էր մասնավորապես Արմեն Հարությունյանի օգտին հովանավորչության ռիսկերի մասին, այժմ զեկույց է պատրաստում իրենց արձանագրած խախտումների վերաբերյալ։

Կազմակերպության դիտորդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ բողոքներ ներկայացրած իրավաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում կանխատեսելի էր համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հաստատեր հանձնաժողովի ընտրած այս երեք թեկնածուներին։

«Երևի զարմանալի է, որ ոմանք զարմանում են»,- նշել է նա։

Դիտորդական կազմակերպությունը ի սկզբանե ահազանգել էր, որ 14 թեկնածուներից 3-ի՝ Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի փաստաթղթերը գրանցվել են ժամկետի ավարտից շուրջ կես ժամ անց։ Գլխավոր դատախազից, Արդարադատության նախարարից, օմբուդսմենից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը, սակայն, հարցազրույցի մասնակիցների ցանկից հանեց միայն երկու դատավորներին, իսկ նախկին օմբուդսմենը մասնակցեց մրցույթին ու դարձավ հաղթողներից մեկը։

«Երկուսի մասով իրոք չկային ապացույցներ գործում, որ նրանք մինչև ժամը 18.00-ն փաթեթները հանձնել են հանձնաժողովի աշխատակազմին»,- «Ազատության» հետ զրույցում ասել է մրցութային հանձնաժողովի անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը.- «Արմեն Հարությունյանի հարցով քննարկման ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ Արմեն Հարությունյանը փաթեթը հանձնել է ամսի 23-ին, առավոտյան ժամը 10.00-ին։ Իմ տեսակետն է, որ այդ փաստաթղթերով կարելի է համարել պատշաճ»։

 

Ամբղջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում