Շվեյցարիայի ազգային կուսակցությունը մտադիր է թուլացնել օտարերկրյա փախստականներին տրամադրվող օգնությունը,- հաղորդում է Euromag-ը:
Կուսակցության ներկայացուցիչ Թոնի Բրունների խոսքերով` անհրաժեշտ է «փակել խնամակալության կենտրոնների դռները բոլոր քաղաքական փախստականների համար», որի արդյունքում դրանց տարածքից կարող են դուրս գալ այն օտարերկրացիները, որոնք բավարար պատճառներ ունեն դրա համար:
Բացի այդ, Ազգային կուսակցությունը նախատեսում է չեղյալ հայտարարել փախստականների «ժամանակավոր ընդունման» կարգավիճակը: Նախկինում նման կարգավիճակ շնորհվում էր միայն ծայրահեղ դեպքերում, իսկ այժմ դա պարբերական բնույթ է կրում:
Բրուները կարծում է, որ պետք է փոփոխություն մտցնել նաև փախստականների մասին օրենքում, որի համաձայն, նրանք ստիպված կլինեն առաջին հնարավորության դեպքում վերադառնալ տուն:









































