ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ երեկ ՀՅԴ Գերագույն ժողովը որոշել է 2013 թվականի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել:
Որոշման մեջ կա նախագահական ընտրությունների հետ կապված երեք կետ։
1. 2013 թվականի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրել:
2. Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել Գերագույն մարմնին հետևել նախագահական ընտրությունների գործընթացներին և ի հարկի կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցներին ու համակիրներին:
3.Քաղաքական բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած օրակարգի իրականացմանը։











































