ԱՄՆ-ում անգլերենին տիրապետող թութակ Նայջելը 4 տարի անց վերադարձել է տիրոջ մոտ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ այժմ թռչունը խոսում է իսպաներեն:
Ինչպես պատմել է թութակի տերը՝ Դարեն Չիկը, ինքը չգիտի, թե որտեղ է ամբողջ ժամանակ եղել իր թռչունը: «Նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Իսկապես տարօրինակ է, ես ճանաչեցի նրան նույն րոպեին, հենց տեսա»,- ասել է Չիկը:
Նայջելին գտել են կալիֆոռնիական Տորանս քաղաքի տան հետնաբակում: Սկզբում ենթադրվել է, որ թռչունը պատկանում է ոմն Թերեզա Միկոյին, սակայն Միկոն խոստովանել է, որ դա իր թութակը չէ, և ձեռնամուխ է եղել գտնելու թութակի իրական տիրոջը:











































