Ամերիկյան ռազմական ինքնաթիռները մարտի 29-ին ռմբակոծել են Լիբիայի ռազմածովային ուժերի 3 նավ, որոնք, ըստ ամերիկացիների, Միսուրատա քաղաքի մերձակայքում կրակ են բացել քաղաքացիական նավերի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նավերից մեկը ստացել է վնասվածքներ և դուրս գցվել ափ: Բացի այդ, պարեկային մոտորանավակը խորտակվել է` ստանալով վնասվածքներ: Այդ գործողությունն իրականացրել են ԱՄՆ վեցերորդ նավատորմի A-10 գրոհային ինքնաթիռները:
Մինչդեռ իր հայրենի Սիրտ քաղաքի մերձակայքում Քադաֆիի ուժերին հաջողվել է որոշակի հաջողություններ արձանագրել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նրանք կարողացել են ապստամբների հարձակումը հետ մղել 100 կիլոմետրով` մինչև Նոֆիլիյա գյուղաքաղաք: Գործակալության լրագրողը դեպքի վայրից փոխանցել է, որ ապստամբների հույսը «Սարկոզիի ինքնաթիռներն են», որոնք կռմբակոծեն հակահարձակման անցած կառավարական ուժերին: