Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի և Սալվադորի ափերի մոտ, տեղի ժամանակով ժամը 21.51-ին (Երևանի ժամանակով՝ 07.51-ին) գրանցվել է 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Նիկարագուայի Ջիկիլիլիո քաղաքից 67 կմ արևմուտք և Սալվադորի Լա-Ունյոնա քաղաքից 86 կմ հարավ: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Ավելի վաղ իշխանությունները տեղի բնակիչներին խորհոււրդ էին տվել հեռանալ ափամերձ գոտիներից՝ ցունամիի առաջացման սպառնալիքի պատճառով:
Սալվադորում երկրաշարժի առաջին և դեռևս միակ զոհը գրանցվել է Սան-Միգել քաղաքում: Այս մասին հայտնել է քաղաքապետը: Պաշտոնական տվյալներով՝ զոհի մահվան բուն պատճառը երկրաշարժի հետևանքով ընկած էլեկտրասյունն է:
Հաղորդվում է պատերի փլուզումների մասին: Տարերային աղետի հետևանքով հնարավոր զոհերի մասին այլ տվյալներ դեռևս չկան:









































