Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի-Կրտսերը կնկարահանվի «Կապիտան Ամերիկա-3» ֆիլմում՝ Երկաթե մարդու դերում, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ Marvel ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում դերասանի հետ: Այդ ֆիլմում դերի համար դերասանը պահանջում է 40 մլն դոլարից ոչ պակաս:
Ավելի վաղ Դաունի-Կրտսերը հայտարարել էր, թե Marvel-ը չի ծրագրում նկարահանել «Երկաթե մարդը-4» ֆիլմը:










































