Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերը՝ 102-հարկանի Empire State Building-ը, երեկ երեկոյան փայլում էր իտալական դրոշի գույներով՝ կանաչ, սպիտակ ու կարմիր՝ ի պատիվ Կոլումբոսի օրվա: Այս մասին հայտնում է TASS-ը:
Երեկ Մանհեթենում տեղի է ունեցել ավանդական շքերթ, որին մասնակցել է մի քանի հազար մարդ:
Հայտնի ծովագնացը, ըստ պատմաբանների՝ ծնվել է Ջենովայի հանրապետությունում՝ ժամանակակից Իտալիսյի տարածքում:
Կոլումբոսի օրը, որպես ազգային տոն, ԱՄՆ-ում նշվում է հոկտեմբերի ամեն երկրորդ երկուշաբթի օրը:
Հանդիսությունը նվիրված է 1492թ. հոկտեմբերի 12-ին նրա աշավախմբի ժամանմանը Կարիբյան ծովում գտնվող Սան Սալվադոր կղզի:
Այդ օրը պաշտոնապես համարվում է Ամերիկան հայտնաբերելու օր:











































