Մեծ Բրիտանիան միջոցներ կհատկացնի քուրդ զինվորականների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերին հակազդելու և դրանք վնասազերծելու ուսուցման համար: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդին:
Իրաքի քրդական ինքնավար մարզում այցով գտնվող Հեմոնդի խոսքերով՝ «փեշմերգա»-ի ինքնապաշտպանական ուժերը առաջնային պատերազմ են մղում ԴԱԻՇ-ի («Իրաք և Շամի իսլամական պետություն») դեմ:
«Կենսական անհրաժեշտություն է, որպեսզի Բրիտանիան և համաշխարհային հանրությունը «փեշմերգաներին» օգնեն այս պատերազմում: Դա նաև մեր պատերազմն է»,- ասել է նա:
Նշվում է, որ քուրդ զինվորականների ուսուցումը կարժենա 230 հազար ֆունտ ստերլինգ (370 հազար դոլար):








































