Երեքշաբթի և չորեքշաբթի օրը Վիեննայում կանցկացվի ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի նախարարական մակարդակով հանդիպումը, որը կոչված է առաջ տանել բանակցությունները «վեցյակի» և Իրանի միջև՝ վերջինիս միջուկային հարցի կարգավորման շուրջ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կողմերին:
«Երեքշաբթի օրը կանցկացվի հանդիպում ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի բանակցորդների ղեկավարների տեղակալների մակարդակով, որպեսզի նախապատրաստվեն հաջորդ օրվա բարձր մակարդակով շփումներին»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:
«Տեղի կունենա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի երկկողմ հանդիպումը, որին կհետևի եռակողմ հանդիպում»,- ասել է Մենը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննա կժամանի չորեքշաբթի օրը: Երեքշաբթի բանակցություններին ԱՄՆ կողմից կմասնակցեն բոլոր գլխավոր ամերիկյան բանակցորդները:










































